Հայ-մոնղոլական դաշինք

Հայ-մոնղոլական դաշինք, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամ ընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ։

Գործնական աշխհատանք`Օդի բաղադրության որոշումը

Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:

Օդի  բաղադրությունը`   

 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)

  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)

 1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)

Ատոմների պատմությունը

1903 թվականին անգլիացի գիտնական Տոմսոնոնը ստեղծել է ատոմի մոդել, որը կատակով ասել են <<թխված չամիչ>>, քանի որ այն եղել է շատ ամուր և միասնական: Իր կարծիքով ատոմը մի կառուցվածք է, որը միացնում է էլեկտրական ուժերը: Միությունների մոլեկուլներում փոխազդեցությունը Ա.Կեկուլեին ներկայացրեց նրանց որպես միմյանց հարակից: Նա նկարագրում է սահմանադրության սխեմատիկ ներկայացումներով, որոնցում ատոմականությունը ներկայացված է միմյանց հետ կապված շրջանակներով: Միեւնույն ժամանակ Ա.Կեկուլեն նաեւ ներկայացրեց ընկերոջ ածխածնի ատոմների ուղիղ կապը ընկերոջ հետ, օրինակ, ձևական թթվի մետիլային էթերի նկարագրության մեջ: