English 9.28.2020

1.If someone is choking(խեխդվել), you should …
a) hit them on the back
b) lean(հենել) them backwards
c) lie them on their side
2.What is the best thing to put on a burn(այրվածք) at first?
a) warm running water
b) cold running water
c) kitchen film
3.If someone has a cut which is bleeding(արյունահոսել) badly,
you should first …
a) press(սխմել) on the wound(վերք)
b) cover the wound
c) wash the wound under running water
4.Which of these is the best way to treat(բուժվել) a nose bleed?
a) lean your head forwards and pinch(սեղմել) the soft part of the nose
b) lean your head forwards and pinch the hard part of the nose
c) lean your head backwards and pinch the soft part of the nose
5.If you find someone collapsed(ուշագնաց) on the ground, what should
you do first?
a) put your jacket over them to keep them warm
b) check if they are breathing
c) run off to find someone else to help
6.If someone has fallen and you think they may have broken
their leg, you should …
a) try to move their leg into a straight position
b) make sure the leg is supported to prevent unecessary movement
c) put a bandage(վիրակապ) on their leg where you think the break is

Սեպտեմբերի 22-27 փաթեթ․․․

Սեպտեմբերի 22-27

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 245-250

Գրականություն-Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը

Հարցեր և առաջադրանքներ

  • փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը

Վախը դա ներքին ձայն է որը քեզ միշտ հետ է պահում ինչ-որ բան անելուց։

  • ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին

Արտաշը ավելի քաջ էր քան մյուսները։

  • այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ

Այո, սա դաս է, որ պետք չէ վախենալ ինչ-որ բան անելուց։

Ընթերցանության նյութ- «Անկախությունը` ամենօրյա աշխատանք»

Գրիր շարադրություն «Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները» վերնագրով:

Մարդիկ կան ովքեր կաղվածություն են ունենում սիրուց,իրերից,զգացմունքից։Մարդիկ ամբողջ կյանքում սովորում են ակախանալ։Սկզբից իրենց խաղալիքներից, հետո խաղերից, հետո ծնողներից։Բայց միշտ էլ կախվածություն են ունենում ինչ-որ բանից կամ մեկից։  Ընդհանրապես, կարծում եմ, որ մարդու ապրելու  հիմնական պատճառներից մեկը այն է, որ կարողանա ինքն իրեն կառավարել, լինել ինքնուրույն և անկախ։ Հասկանալ այդ անկախության ողջ իմաստը այնքան բարդ է, որ այդ գործընթացը տևում է մի ողջ կյանք։ Չնայած, երբեմն մարդիկ կարողանում են հասկանալ ճիշտ ժամանակին, և լիովին ապրել այս կյանքը

Էկոլոգիա 17.09.2020

Դիտեք «Կղզի» մուլտֆիլմը:

Գրել էսսե  «Իմ շրջակա միջավայրը՝ կղզի» վերնագրով, պատասխանելով հետևյալ հարցերին

  • Մուլտֆիլմի առանցքային գաղափարը:

Մուլտֆիլմի գաղափարհը նրանում է որ մարդիկ հիմա շատ էգոիստ են և մտածում են միայն իրենց մասին, ոչ շրգակա միջավայրի, ոչ ուրիշ մարդկանց, միայն իրենց։Մարդիկ եկան ամենինչ քամեցին այդ կղզուց, մարդուն էլ չօգնեցին,մարդը մնաց կղզում պայքարելով մինչև վերջ, մինչև չգտավ իր նման մարդու և լքեցին կղզին։

  • Ի՞նչ եք հասկանում շրջակա միջավայր ասելով

Շրջակա միջավայր ասելով հասկանում եմ, բնությունը, մարդկանց, կենդանիններին։

  • Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու շրջակա միջավայրի որակի համար, հիմնավորել ցանկացած պատասխան

Ամեն մեկն էլ պատասխանատու է իր շրջակա միջավայրի համար, ամեն մեկը պետք է ինքը մտածի իր շրջակա միջավայրի մասին։

  • Գրել, ինչպիսի փոփոխությունների է  ենթարկվել շրջակա միջավայրը վերջին 100 տարում:

Մոտակա 100 տարվա ընթացներում եղել են հրդեհներ,պատերազմներ,ախտոտվածության պռոբլեմներ մեկ խոսքով ամեն ինչ վատանում է, ու ամեն տարի վիճակը ավելի է վատանում, թե շրջակա միջավայրի, թե մեր։

  • Եթե ես լինեի կղզու բնակիչը…

Կարծում եմ կանեի նույն բաները ինչ անում եր կղզու բնակիչը:Բայց նաև կփորձեի հետ պահել մարդկանց այդ կղզին ոչնչացնելուց։

Կրոններ

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Համաշխարհային կրոնի հիմնական տեսակներն են՝ Բուդդայականությունը, Իսլամը և Քրիստոնեությունը:
Ըստ իս բոլոր կրոնների հիմքում նույն բանն է:  Բայց ամեն մեկը այն քարոզում է յուրովի:

Բուդդայականություն.

Բուդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է: 
Բուդայականությունը հիմնված է Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Որն ավելի հայտնի է «Բուդդա» անվանմամբ:
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում: Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով:

Բուդայականությունն ունի 10 պատվիրաններ, դրանք են՝
1.Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
2.Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
3.Մի՛ ստիր
4.Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
5.Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն       հոգևորականների համար են՝
1.Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
2.Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
3.Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
4.Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
5.Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ:

Իսլամ.

Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը  մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

Քրիստոնեություն.
index
Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքներն են՝ Կաթոլիկությունը, Ուղղափառությունը, Արևելյան հնագույն եկեղեցիները (այդ թվում Հայ առաքելական եկեղեցին), Բողոքականությունը:
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։