Հեծանիվ վերլուծություն

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը
Ստեղծագործությունը մի տղայի մասին էր ով ուզում էր հեծանիվ, և սկսել էլ քրտնաջան աշխհատել այդ հեծանիվը գնելու համար։ Տղայի քույրը հանդիպում էր մի աղքատ տղայի Գիգլան անունով , և նրանց հայրը դեմ էր այդ միությանը։ Աղջիկը որոշեց փախնել Գիգլանի հետ և տղան տեսնելով, որ նրանք անքամ հացի կոպեկ չունեն տվեց իր ամբողջ հավաքած գումարը, որ նրանք կարողանան միություն կազմել։
Հայրը շատ բարկացավ տղայի վրա, որովհետև նա դեմ էր այդ միությանը, բայց տղայի մոր հետ խոսելիս ասել, որ շատ մարդկային քայլ էր արել տղան, և պետք է պարտադիր հեժանիվ գներ նրա համար։ Մի քանի տարի հետո հայրը իր թոռան, Գիգլանի և իր աղջկա հետ այգում նստած էին, իսկ այդ հեծանիվը նրան ոչմեկ էլ չգնեց։
Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը՝  ասելիքը։
Պետք է իսկապես լավություն անել և գցել այն ջուրը, որովհետև տղան իսկապես շատ էր աշխհատել այդ հեծանիվը գնելու համար, բայց նա ետ չստացավ այդ հեծանիվը քրոջը օգնելուց հետո։
Ներկայացված հերոսը իբրև ընդհանրացում։
Հերոսը ուներ շատ մարդկային գծեր, օգնող էր, նպատակասլաց էր։
Անդրադարձ պատկերին և պատկերավորման միջոցներին ձեր վերաբերմունքը, մտածումները, տրամադրությունը։

Ըստ իս տղան ճիշտ գործեց, որովհետև դա իր քույրն էր, մարդ, որի հետ նա իր ամբողջ կյանքը կապնված է լինելու, թե չէ ուրիշի համար երկար ժամանակ աշխհատածը տալը սխալ կլիներ, որովհետև անքամ իր հայրը չվերադարձրեց իր հեծանիվը, իսկ եթե քրոջ տեղը ուրիշ մարդ լիներ չէր էլ գնահատի տղայի արարքը։

Դառնացած ժողովուրդ

  1. Կարդացե՛ք տեքստը:

2.Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Ճշմարտություն, եթե երկու բառ լիներ կասեի դառը ճշմարտություն, որովհետև մենք իսկապես դառնացած ենք, մենք ուրախանում ենք կողքինի դժբախտությամբ, և տխրում նրա հաջողությամբ, բայց դե ըստ իս այդ փոփոխությունը դժվար է իրագործելը, բայց դե սկսելուց պետք է սկսենք մեզնից։

3.Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Մեր ազգը շատ է ուշադրություն դառցնում իր կողքը կատարվողին, ավելի շատ քան իր գործին է նայում։ Ներսից է վատը մեր ժողովուրդը, չի սիրում ուրախանալ ուրիշինով, փրկությունը մեր կինի այդ փոփոխությունը, որը պետք է սկսենք ինքներս մեզնից։

4.Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։

Ըստ իս Թումանյանը բերքը ասոցացնում էր, նոր ծնվող սերնդին, որ ինչքան դառն է ծնողը այդքան դառն է բերքը՝երեխան ընկնում է այդ դառնության տակ, և դեռ այդքան գիտակից չէ, որ հասկանա դա վատ է իր համար և ուղղակի միանգամից ընդհունում է այդ դառնությունը։

5.Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում։

Հայի Ոգին

Հարցեր և առաջադրանքներ

Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
Հոգի- Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները ևն):
Ոգի -Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ
Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Հայի ոգին միշտ ուզում է ամեն ինչ հեշտ, ինչքան հնարավոր է արագ, ու առանց տառապանքի, իսկ երբ հանդիպում է դժվարության միանգամից թողում է անելիքը, հանձնվում է այնպես թե կյանքում չի էլ ուզել հասնել այդ նպատակին։

Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

Ես միշտ ուզել եմ, որ ստանամ ինչի համար աշխատել եմ, քրտինք եմ թափել, մի խոսքով, վաստակեմ ինչին որ արժանի եմ։

Բառարանային Ֆլեշմոբ

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:

Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:

Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ –
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:

Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:

Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր, –
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահակա՛ն աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:

Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…

Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ, –
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն ******ը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…

Հարդագողի- Հարդ գողացող

Անրջական-Անուրջին հատուկ, անուրջի նման

Հեգնանք-Հեգնական՝ ծաղրական խոսք՝ արտահայտություն՝ վերաբերմունք, ծաղրանք:

Դյութական-հմայիչ, սքանչելի,

Անդադրում-Մոլի, կրքոտ

Աշնանային ընթերցումներ

Եղիշե Չարենց «Աշուն է նստել սեղանիդ»

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…

Չարենցը այս բանաստեղցությունում պատմում է իր հուշերից, հուշերը իր մոտ ասոցացվում են աշունով, թե ինչպես է նա տխուր, իրեն ոչմի բան արդեն չի զվարչացնում, նա ուղղակի մնացել էր այդ հուշում և վերապրում էր այն նորից ու նորից, հույսով, որ կվերադառնա այդ պահին և կվերսկսի ապրելը այդ պահից։

Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Այս բանաստեղցությունում Չարենցը պատմում է հենց այն պահի մասին երբ տերևները սկսում են թափել, երբ ցուրտ է, բայց դեռ արև է շողում, բայց ինչքան է այդ արևը կար, Չարնեցը այստեղ արդեն ամբողջովին հուսահատվել էր, և ուղղակի այսպես ասաց գոևատևում էր։

Հոկտեմբերի 11-17

Գրականություն-Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն

Անիրավ տնտեսի առակը

Ըստ իս,առակը ուսուցանում է հետևյալը, որ հաճախ մարդկանց մեջ գնահատում են հնարամտությունը ավելի վեր ազնվությունից, որովհետև տերը գովեց տնտեսին իրեն խաբելուց հետո։Ըստ ինձ առակը ճիշտ բան է սովորեցնում, բայց ավելի լավ կլինի եթե դու ազնիվ և արդար ձևով կարողանաս կիրառել հնարմտությունդ։

Հավատի լույսը

Այս առակը ասում է, որ այն անձնավորությունը ում մեջից բարությունն ու լույսն է ճառագում չի թաքցնի այդ լույսը ընդ հակառակը կօգնի հնարավորինս շատերի։

նայիր մուլտֆիլմերը և գրավոր շարադրիր՝  վերաբերունք արտահայտելով։

Այս մուլտֆիլմը ուսուցանում է, որ միշտ հավատաս Աստծուն, անգամ երբ նա ասում է քեզ անել անհավատալի բաներ։Հնարավոր է չհավատաս որ այդ որոշումը կարող է քեզ տանել ճիշտ ճանապարհով, կամ բերել ճիշտ որոշմանը, բայց պետք է հետևես դրան։

Կոմիտասյան օրեր

Պատմվածքի՝ հղումը

Այստեղ պատմում է, Կոմիտասը միշտ կմնա ողջ իր արած գործով, այն ամենինչով որ նա արել է Հայաստանի համար, Կոմիտասը այնքան մեծ է եղել, որ ըստ ինձ նա կյանքում չի մահանա, որտև մեզանից մեկը ոնց էլ լինի իր երեխային, թոռներին կպաատմի նրա մասին, և այդպես ցիկլը կշարունակվի։Կոմիտասը եղել է շատ աշխհատասեր,Կոմիտասը շատ բան է արել մեր երկրի համար, իրա օգնությամբ մեր մշակույթը մի քանի անգամ մեծացրել է։1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը(դուրս բերված ՝),Կոմիտասը լինելով որբ 11 տարեկանում դարձել է այդքան մեծ մարդ, նրա ապրած կյանքը նաև հույս է տալիս մարդկանց որ նրանք էլ կարող են անել այն ամենը ինչը արել է նա կամ գոնե դրա կեսը։

Չկարողացա ընտրել, որ պատմվածքը կարդամ Կոմիտասի մասին և որոշեցի ուղղակի գրել իմ կարծիքը նրա մասին։ Ըստ իս Կոմիտասը շատ մեծ գործ է արել Հայաստանի մշակույթի համար, գրելով երգեր, որ մինչև հիմա մեր դպրոցներում երգում և սովորեցնում են։Կոմիտասը շատ մեծ ազդեցություն ունի ինձ վրա թե ինչպես մեծություն, թե ինչպես զավակ, որովհետև նա 11 տարեկանից եղել է որբ, նա կարողացել է ինքն իրեն կառավարել, ընտրել իր համար ճիշտ ճանապարհը և չշեղվել այդ ճանապարհից։Նա իսկապես հաճույքով է արել այդ ամենը(Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: ) ըստ ինձ դա ամենակարևորն է ինչ-որ բան անելիս, և իսկապես Կոմիտասը շատ մեծ մարդ է այլապես նրա մասին արդեն մոռացած կլինեին։

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները

Մարդիկ կան ովքեր կաղվածություն են ունենում սիրուց,իրերից,զգացմունքից։Մարդիկ ամբողջ կյանքում սովորում են ակախանալ։Սկզբից իրենց խաղալիքներից, հետո խաղերից, հետո ծնողներից։Բայց միշտ էլ կախվածություն են ունենում ինչ-որ բանից կամ մեկից։  Ընդհանրապես, կարծում եմ, որ մարդու ապրելու  հիմնական պատճառներից մեկը այն է, որ կարողանա ինքն իրեն կառավարել, լինել ինքնուրույն և անկախ։ Հասկանալ այդ անկախության ողջ իմաստը այնքան բարդ է, որ այդ գործընթացը տևում է մի ողջ կյանք։ Չնայած, երբեմն մարդիկ կարողանում են հասկանալ ճիշտ ժամանակին, և լիովին ապրել այս կյանքը։ 

Աղասի Այվազյան (լրացված)

Հավատը մարդու էության մասնիկներն իրար սոսնձող հիմնանյութն է, բարոյական կերպի նախապայմանը:

Ինձ դուր եկավ այս մասը, քանի որ Այվայզանը այստեղ խոսում էր ոչ թե Աստծո մեջ հավատի մասին այլ ընդհանրապես, մարդու հավատի մասին ցանկացած բանի մեջ, քանի որ երբ մարդը ինչ-որ բան է անում հավատով անում է 10 անգամ ավելի լավ քան առանց հավատի, բայց դե ըստ իս մարդը պետք է ինքն իր ուժերին հավատա սկբիզ ոչ թե ինչ-որ կրոնի, որովհետև երբ դու ինքդ քո ուժերին չես հավատում ինչքան էլ Աստծոն հավատաս, միևնույն է ոչինչ չի փոխվելու։

Կարդում ենք համաշխարհային գրականություն

Ջեբրան Խալիլ Ջեբրան «Եվ ոմանց մենք սիրում ենք»

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը, բայց կառանձնացնեմ այս տողերը։

Ոմանց սիրում ենք, և ուզում ենք նրանց հետ ունենալ մի սիրուն պատմություն: Եվ առիթներ ենք ստեղծում, որպեսզի նրանց հանդիպենք, և հորինում ենք պատճառներ, որպեսզի նրանց տեսնենք: Եվ նրանց հետ ավելի շատ ապրում ենք  երևակայության, քան իրականության մեջ:

Ընդհանրապես շատ է եղել, որ մարդուն պատկերացրել եմ այսպիսին կամ սպասաել ինչ-որ բան նրանից, բայց միշտ այդպես չի եղել, մարդիկ շատ են սիրում իրենց սիրած մարդուն բարձրացնել իրենց աչքին, կամ պատկերացնել, որ ինքը լավն է կամ ուղղակի փոխել նրա ամբողջ էությունը, ինքն իրենց ստիպեն, որ սիրեն այդ մարդուն։