Քայլք դեպի Եռաբլուր

Այսօր ճամբարյան առօրյան տրամադրել էինք քալյքին `դեպի Եռաբլուր։ Ճանապարհվեցինք Մայր դպրոցից, անցանք Բ2 թաղամասով։ Քայլում էինք` զննելով մեր շրջապատը, բակերը, պուրակները, շատ էինք ուրախանում խնամված , մաքուր բակեր, խաղահրապարակներ տեսնելով։Աննկատ հասանք Եռաբլուր, ողջ Եռաբլուրը կարծես եկեղեցի լինի , մեկ այլ աշխարհ, որն աննկարագրելի զգացմունքներով է լցնում հոգիդ։ Մեր ճամբարը ուսուցողական է , այսօր մեզանից յուրաքանչյուրը շատ բան հասկացավ , սովորեց ։

Leave a comment