Տպավորիչ այցելություն անատոմիական թանգարան

Մայիսի 6-ին ընկեր Անուշի և ընկեր Լիլի հետ, այցելացինք անատոմիական թանգարան:Ես եղել եմ բնության և շատ այլ թանգարաններում, բայց այսքան տպավորված երբեք չեմ եղել, այն ինչ տեսա այս թանգարանում , տեսել էի միայն ֆիլմերում` երկգլխանի գառնուկ, մի քանի ոտնանի ուլիկ, դրանք մուտացիաների ենթարկված կենդանիներ էին:Պարզվում է , որ մուտացիայի ավելի հաճախ ենթարկվում են մանր, փոքրամարմին կենդանիները և դրանք երկար չեն ապրում:Միշտ էլ իմացել եմ, որ կենդանիներն էլ են սիրում, բայց չէի պատկերացնում, որ փիղը կարող է այնքան սիրել իր ընկերուհուն, որ նրա մահից հետո կգազազի, կկոտրի վանդակի ճաղերը և կհարձակվի մարդկանց վրա, նրան կարողացել են կանգնացնել միայն տանկի տակ գցելով:

Թանգարանի նմուշները բոլորը իրական էին, զարմանալի է` ինչ մանրակրկիտ աշխատանք է կատարում խրտվիլակագործը, որ կարողանում է գիպսերի վրա ամրացնել նախապես մշակված մորթիները:Աչքերը, լեզուն և շրթունքները հնարավոր չէ չորացնել և խրտվիլակագործը ստիպված դրանք պատրաստում է ըստ իր պատկերացման:

Այցելության վերջում, թանգարանի աշխատակիցները մեզ խնդրեցին որևէ կարծիք գրել թանգարանի մասին և Դավիթը նստեց գիտնականի աթոռի վրա, որպեսզի կարծիք գրի, այդ փաստից նա շատ էր ոգևորվել:

Leave a comment